МиГ-29-ի օդաչուները թռիչքային հատուկ վարժանքներ են սկսել ՀՀ-ում - Mediamax.am

11256 դիտում

МиГ-29-ի օդաչուները թռիչքային հատուկ վարժանքներ են սկսել ՀՀ-ում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ՌԴ «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում МиГ-29 կործանիչների օդաչուներն անցել են հատուկ թռիչքային վարժանքների անցկացմանը, որը ներառում է նաեւ բարդ թռիչքաձեւեր:

Բարդ եւ բարձրագույն թռիչքաձեւերն օդաչուներն իրականացնելու են ինչպես առանձին, այնպես էլ զույգերով եւ խմբերով, ինչպես նվազագույն, այնպես էլ առավելագույն բարձրությունների վրա՝ 25 մետրից մինչեւ 10 կմ՝ 1000 կմ/ժ արագությամբ:

 

Հատուկ պարապմունքների ընթացքում օդաչուները կատարելու են ավիացիոն տեխնիկայի խափանման պատճառով օդում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում գործողություններ, ինչպես նաեւ պայմանական հակառակորդի ավիացիայի հարձակումներից խուսափելու մանեւրներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին