ՌԴ բազայում 1,5 անգամ աճել է մարտական պատրաստության ծավալը - Mediamax.am

6700 դիտում

ՌԴ բազայում 1,5 անգամ աճել է մարտական պատրաստության ծավալը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում մարտական պատրաստության ծավալը 2016թ. աճել է 1,5 անգամ:

«2016 թ. ուսումնական շրջանում «Կամխուդ» եւ «Ալագյազ» լեռնային զորավարժարաններում անցկացվել է կրակային պատրաստության շուրջ 3,5 հազ. պարապմունք, որոնց ընթացքում կիրառվել է հրաձիգային զենք, շուրջ 500 պարապմունք, որոնց ընթացքում կիրառվել է մարտական մեքենաների սպառազինություն, ինչպես նաեւ 20 մարտավարական զորավարժություն, որոնց ընթացքում կիրառվել են նաեւ МиГ-29 կործանիչներ, Ми-8МТ եւ Ми-24П ուղղաթիռներ»,- ասված է ռազմաբազայի հաղորդագրության մեջ:

 

«Էրեբունի» ռազմական օդանավակայանի օդաչուները կատարել են ավելի քան 500 թռիչք: МиГ-29 կործանիչների, Ми-8МТ, Ми-24П ուղղաթիռների թռիչքների ընդհանուր ժամանակը գերազանցել է 2000 ժամը:

 

Բազայի ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները ՌԴ Կրասնոդարի երկրամասի եւ Աստրախանի շրջանի զորավարժարաններում հաջողությամբ կատարել են ստուգարքային մարտական հրաձգությունները տարբեր օդային թիրախներին՝ «Բուկ», С-300 զենիթահրթիռային համալիրներից եւ «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրներից:

 

Ամփոփելով Գյումրիում եւ Երեւանում տեղակայված ռազմական կայազորերի ստորաբաժանումների մարտական պատրաստության արդյունքները՝ բազայի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը նշել է, որ զինծառայողները կատարել են իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին