ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ-ում մասնագիտացած զորակոչիկների մրցույթ - Mediamax.am

6485 դիտում

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ-ում մասնագիտացած զորակոչիկների մրցույթ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է մրցույթ:

ՊՆ-ում նշել են, որ մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա եւ տեղեկատվության եւ հաղորդակցման տեղխնոլոգիաների (ՏՀՏ) եւ բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտներում խոր մասնագիտական գիտելիքներ եւ համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները:

 

Մրցույթն անցկացվում է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման եւ դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով:

 

Հայտերն ընդունվում են ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբերանվտանգություն մասնագիտություններով:

 

Մրցույթում հաղթած զորակոչիկները ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈՒ կապի եւ Ավտոմատ կառավարման համակարգի (ԱԿՀ) վարչության հատուկ ստորաբաժանումներում։

 

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին