ԱԱԾ-ն դիմելու է «ավելի կոշտ միջոցների» - Mediamax.am

5415 դիտում

ԱԱԾ-ն դիմելու է «ավելի կոշտ միջոցների»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ «Սասնա ծռեր» խումբը շարունակում է իրավապահ մարմինների ծառայողների կյանքի եւ առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաեւ գույքի ոչնչացումը:

ԱԱԾ-ն նշել է, որ հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ:

 

«Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսեւորել ողջամիտ զսպվածություն: Ուստի, նոր հանցանքների կատարումը կանխելու եւ խափանելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ»,- ասված է հայտարարությունում:

 

ԱԱԾ-ն զգուշացրել է, որ մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին