Բանակի բարեփոխումները շարունակական են լինելու, ասել է նախարարը - Mediamax.am

5642 դիտում

Բանակի բարեփոխումները շարունակական են լինելու, ասել է նախարարը


Լուսանկարը` ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ հայկական բանակն այսօր գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում, եւ վերջին տարիներին բանակում ներդրված բարեփոխումները միայն դրական ազդեցություն են ունեցել զինված ուժերի զարգացման վրա:

Այս մասին նախարարն ասել է նախօրեին «Ռազմական պատմություն» խորագիրը կրող ամառային դպրոցի ունկնդիրների համար կարդացած դասախոսության ընթացքում:

 

Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ բարեփոխումները լինելու են շարունակական:

 

Անդրադառնալով հայկական բանակի կազմավորման եւ Արցախյան հերոսամարտի առանձնահատկություններին՝ նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ շատ են եղել դեպքեր, երբ իրականություն է դարձել «փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու» գաղափարը, երբ դասակի կամ վաշտի ուժերով կարողացել են ծնկի բերել մի ամբողջ զորամասի: Այս տեսանկյունից նախարարը կարեւորել է հրամանատարների անձական օրինակը:    

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին