Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կայացել է այսօր Երեւանում:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, նիստին քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտիներում, այդ թվում` Կովկասյան տարածաշրջանում ձեւավորված ռազմաքաղաքական իրադրությունը: Նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նիստին անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի փոխգործակցության կատարելագործմանը, ռազմական շինարարության զարգացմանը եւ ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության ոլորտում բազային գիտահետազոտական կազմակերպությունների ստեղծմանը վերաբերող խնդիրներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: