ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը մեկնարկել է - Mediamax.am

Սեպտեմբեր 29, 2025
8457 դիտում

ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը մեկնարկել է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 16-ին ՌԴ Պսկով քաղաքում տեղի է ունեցել ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2016» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

Բարձրացվել են մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի դրոշները: Զորավարժությանը մասնակցում է նաեւ ՀՀ Զինված ուժերի օպերատիվ խումբը: 

 

Բացման արարողության ընթացքում արձանագրվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը տարեցտարի առավել ներդաշնակ եւ փոխհամաձայնեցված են իրականացնում առաջադրված խնդիրները: Այս առումով կարեւորվել է նմանաբնույթ զորավարժությունների անցկացումն ու բարձր է գնահատվել մասնակից պետությունների ներկայացուցիչների համատեղ աշխատանքը:

 

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությանը մասնակցում են կառույցի անդամ պետությունների 7000 զինծառայողներ, ներգրավված է 1000 միավոր ցամաքային եւ օդային տեխնիկա:

 

ՀՀ-ն ներկայացնող սպաներն ընդգրկված են զորավարժության ղեկավարության ու հրամանատարության կազմում:

 

Զորավարժությունը կտեւի մինչեւ օգոստոսի 19-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին