Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի «Կամխուդ» լեռնային հրաձգարանում սկսվել են հետախույզների հատուկ տակտիկական վարժանքները:
Երեք օր շարունակ ծովի մակերեսից ավելի քան 1,5 հազ մետր բարձրության վրա անցկացվող վարժանքներում ներգրավված են ավելի քան 300 զինծառայողներ եւ ռազմական տեխնիկայի շուրջ 50 միավոր, այդ թվում` բանակային եւ անօդաչու ավիացիա:
Ուսուցումների ընթացքում հետախույզները կկիրառեն կրակային, տակտիկական եւ հատուկ վերապատրաստման ընթացքում ձեռքբերված գիտելիքները:
Ուսուցումների փուլերից մեկում կմշակվի հետախուզական խմբերի տեղափոխումը պայմանական հակառակորդի թիկունք Մի-8 ուղղաթիռներով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: