ՌԴ ռազմաբազայում ավարտվել են վարժանքները - Mediamax.am

6923 դիտում

ՌԴ ռազմաբազայում ավարտվել են վարժանքները


Լուսանկարը` Ռուսաստանյան ռազմակայանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանում ավարտվել է նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների (ՆԱՍ) հատուկ մարտավարական վարժանքը:

Վարժանքի ընթացքում զինծառայողները կատարել են խնդիրներ՝ կապված ռազմական տեխնիկայի կարիքների ապահովման հետ 30 եւ 100 կմ երթերի ժամանակ: Մշակվել են տեխնիկայի լիցքավորման, դաշտային պայմաններում տաք կերակուրի եւ հացի պատրաստման, դիվերսիոն խմբերի հարձակումների ետմղման, ինչպես նաեւ անձնակազմի եւ տեխնիկայի տարհանման հարցերը:

 

Առաջին անգամ բարդ լեռնային պայմաններում անցկացվող վարժանքի ընթացքում կիրառվել են ռուսաստանյան «Էրեբունի» ռազմական օդանավակայանի բանակային ավիացիայի Ми-8МТ ռազմական բեռնատար ուղղաթիռները:

 

Ռուսաստանյան միավորման հատուկ մարտավարական վարժանքին մասնակցել է շուրջ 200 զինծառայող եւ ավելի քան 100 միավոր բանակային եւ անօդաչու ավիացիայի հատուկ տեխնիկա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին