Նախագահ. Սպայական կրթությունը դրվել է ինստիտուցիոնալ հիմքի վրա - Mediamax.am

Հոկտեմբեր 04, 2025
6211 դիտում

Նախագահ. Սպայական կրթությունը դրվել է ինստիտուցիոնալ հիմքի վրա


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվել ամբողջական սպայական կրթություն ապահովելու գործընթացը` նախազորակոչային պատրաստությունից մինչեւ ավագ եւ բարձրագույն սպայական կազմերի կրթության փուլերը:

Այս մասին նախագահն ասել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի եւ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման արարողությանը:

 

«Կարծում եմ՝ սա լուրջ ձեռքբերում է: Սպայակազմը, ըստ էության, պետության ողնաշարն է, եւ հավատում եմ, որ այդ ամրությունն ուժեղանում է նրանց գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացմամբ: Այս գործընթացում առանցքային դերերից մեկը պատկանում է ռազմական կրթությանը»,- ասել է նախագահը:

 

Դիմելով ֆակուլտետի ունկնդիրներին՝ Սերժ Սարգսյանը նշել է.

 

«Ապրիլյան մարտական գործողությունները գալիս են կրկին հաստատելու, որ հայրենիքի պաշտպանությանն անվերապահ նվիրվածությունը մեր բանակին հաղորդում է առանց օտարի վրա հույս դնելու, բախման մեջ ախոյանի քանակն ու զինանոցը չեզոքացնելու մրցակցային առավելություն: Այդ մրցակցային առավելությունն է, որ գոյամարտի հենց առաջին օրերից եւ բանակաշինության բոլոր տարիներին եղել ու մնում է մեր զինուժի հաղթաթուղթը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին