Սեյրան Օհանյանը այցելել է մարտական հենակետեր - Mediamax.am

4184 դիտում

Սեյրան Օհանյանը այցելել է մարտական հենակետեր


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը այսօր այցելել է հարավարեւմտյան սահմանագոտում տեղակայված ստորաբաժանումներ:

Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ծանոթացել է մարտավարական բնագծի պաշտպանական դիրքերի եւ ամրաշինական կառույցների բարելավման ու կահավորման աշխատանքների ընթացքին։

 

Սեյրան Օհանյանը այցելել է նաեւ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Անդրանիկ Զոհրաբյանի հարազատներին։ 

 

Սեյրան Օհանյանն իր զորակցությունն է հայտնել հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքին եւ նշել, որ նախարարությունը իր հնարավորության սահմաններում սատար է կանգնելու զոհված զինծառայողների հարազատներին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին