3268 դիտում

Առաջարկվում է ընդլայնել կանանց ներկայությունը զինված ուժերում


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովը վաղվա արտահերթ նիստում կքննարկի ՀՀ կառավարության նոր ծրագիրը, որով նախատեսվում է ընդլայնել կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորությունը:

Ծրագրի համաձայն՝ կառավարությունը պաշտպանության ոլորտում նախատեսում է ռազմական սպառնալիքների չեզոքացման նպատակով բավարար ռազմական կարողությունների ստեղծման եւ տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանն ուղղված աշխատանքեր:

Ծրագրվում է զինված ուժերի ազգային կարողությունների ու դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունների զարգացում, զինված ուժերի քաղաքացիական եւ ժողովրդավարական վերահսկողություն եւ հանրային հաշվետվողականության ապահովում, ռազմական ոլորտի գնումների գործընթացի վերահսկողության մեխանիզմների կատարելագործման միջոցով ռեսուրսների կառավարման արդյունավետություն եւ թափանցիկության բարձրացում:

Կառավարությունը նախատեսում է բարձրակարգ բուժօգնության կազմակերպման բարելավում եւ սոցիալական պատշաճ երաշխիքների ապահովում զինծառայողների եւ նրանց ընտանիքիների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված/մահացած, ինչպես նաեւ անհայտ կորածների ընտանիքների անդամների համար:

Պաշտպանության ոլորտի բարեփոխումների ու ծրագրերի թվում կառավարությունն ընդգրկել է նաեւ զորակոչային համակարգում, արդարության սկզբունքի ամրապնդմամբ, ՀՀ պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցության ապահովումը` զինվորական ծառայությունը դիտելով որպես կրթության եւ դաստիարակության, օրինապաշտ քաղաքացու ձեւավորման կարեւորագույն գործընթաց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am