Ազգ-բանակն ունի կրթող ներուժ, ասել է Վիգեն Սարգսյանը - Mediamax.am

5041 դիտում

Ազգ-բանակն ունի կրթող ներուժ, ասել է Վիգեն Սարգսյանը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր անդրադարձել է «Ազգ-բանակ» գաղափարախոսության կյանքի կոչման դրույթներին:

Այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը` նվիրված զինված ուժերի օպերատիվ օղակի պաշտոնամասնագիտական եւ հրամանատարական պատրաստության պլանավորման ու կազմակերպման վիճակին, որին մասնակցել են Արցախի ՊԲ ղեկավար կազմի ներկայացուցիչները:

 

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը բնավ չի տանում հասարակությունը կամ պետության ռազմականացմանը:

 

«Չի կարող հասարակությունը մեկուսացվել բանակից եւ հակառակը: Բանակի ժողովրդավարացումը եւ լիարժեք ինտեգրումը հասարակությանը, տնտեսության, մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի բնագավառներ անում են այնպես, որ մենք դառնում ենք մեկ միասնություն, քաղաքացիական կյանքում ունեցած ձեռքբերումներով ամրապնդելով նաեւ մեր զինված ուժերի մարտունակությունը:

 

Ազգ-բանակը դա այն բանակն է, որն ունի կրթող, դաստիարակող, ուսուցանող ներուժ, որը փոխանցվում է ժողովրդին: Ազգ-բանակը դա այն հասարակությունն ու զինված ուժերն են, որտեղ նորարար գիտությունից դեպի ռազմարդյունաբերական համալիր մեկ քայլ է, դա այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի զինված ուժերը, դեպի մեր երկրի սպայական անձնակազմը: Դա այն պաշտպանական համակարգն է, որտեղ զորահավաքին պատրաստ է յուրաքանչյուրը՝ հստակ իմանալով իր անելիքը, տեղը, դերն ու միջոցները»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին