Քննարկվում է ճանապարհային ոստիկանության բարեփոխումը - Mediamax.am

3588 դիտում

Քննարկվում է ճանապարհային ոստիկանության բարեփոխումը


Վլադիմիր Գասպարյանը եւ Սերժ Սարգսյանը
Վլադիմիր Գասպարյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է լրամշակել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգը:

Հունվարի 17-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն երկրի ղեկավարին է ներկայացրել բարեփոխումների հայեցակարգը եւ դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցի նախագիծը:

 

Նա ասել է, որ ավելի քան երկու տասնյակ միջոցառումներն իրականացվելու են չորս հիմնական ուղղություններով.

1) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացում, որոշումների կայացում, վարչական տույժերի կատարում;

 

2) օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանք, ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցում, ճանապարհապարեկային ծառայություն;

 

3) ճանապարհային երթևեկության կազմակերպում;

 

4) տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում, վարորդական վկայականների հատկացում:

 

Սերժ Սարգսյանը ոստիկանապետի ուշադրությունը հրավիրել է մի շարք միջոցառումների վրա, որոնց իրականացումը էապես կբարելավի Ճանապարհային ոստիկանության աշխատանքը: Դրանց շարքում նախագահը նշել է քաղաքացիների հետ շփումների որակի բարելավումը, վարորդական վկայականների, պետհամարանիշների տրամադրումը, ավտոմեքենաների պետական գրանցումը եւ այլն:

 

«Կարծում եմ, հայեցակարգ, ամբողջականացման և կատարելագործման կարիք ունի: Հատկապես մեծ տեղ պետք է հատկացնել այն նորարարություններին, որոնց ներմուծումը կամ իրականացումը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը պատշաճ և բարեխղճորեն իրականացնել իր գործառույթները: Մենք խնդիրներ շատ ունենք: Չափազանց կարևոր է, որպեսզի այս գործընթացը լինի շարունակական: Շատ սեղմ ժամկետներում պետք է լրամշակել փաստաթուղթը, կազմել փաստաթղթից բխող միջոցառումների պլան՝ կոնկրետ ժամկետներով»,-հանձնարարել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին