Վերջին դիվերսիան չեզոքացրած զինծառայողները պարգեւատրվել են - Mediamax.am

5011 դիտում

Վերջին դիվերսիան չեզոքացրած զինծառայողները պարգեւատրվել են


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 25-ին հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակողական գործողությունը չեզոքացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են Արցախի Հանրապետության նախագահի պարգեւներով:

Ինչպես հայտնում են ՊԲ-ից, ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն այցելել է հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր եւ տեղում հանձնել պարգեւները:

 

Լեւոն Մնացականյանը կոչ է արել պարգեւատրվածներին չթուլացնել զգոնությունը եւ միշտ պատրաստ լինել կանխելու հակառակորդի սադրանքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին