Ապրիլի 20-ին Երեւանում կանցկացվի «Ազգ-բանակ» համաժողովը - Mediamax.am

10128 դիտում

Ապրիլի 20-ին Երեւանում կանցկացվի «Ազգ-բանակ» համաժողովը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ, կազմակերպում է «Ազգ-բանակ-2017» համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:

Համաժողովը կանցկացվի ապրիլի 20-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

 

Համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում ապրիլի 21-23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի առաջատար հաստատությունները կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին եւ կրթական ծրագրերին:

 

Առանձին հարթակներում եւ տաղավարներում ներկայացված կլինեն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:

 

Նախատեսված է մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն նաեւ հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:

 

Համաժողովը կմեկնարկի ապրիլի 20-ին՝ ժամը 10:00-ին:

 

Ցուցահանդեսը կգործի ապրիլի 21-ին եւ 22-ին` ժամը 11:00-ից 18:00-ը, եւ ապրիլի 23-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին