Լրացվել են ՊՊԾ գնդի գործով 18 անձանց մեղադրանքները - Mediamax.am

3304 դիտում

Լրացվել են ՊՊԾ գնդի գործով 18 անձանց մեղադրանքները


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր տեղեկացրել է, որ զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 18 մեղադրյալի` նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են:

Այսպես, քննությամբ հաստատված հանցավոր արարքների կատարման համար`

 

Մարտիրոս Հակոբյանին, Թորոս Թորոսյանին, Սերգեյ Կյուրեղյանին եւ Գեւորկ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով,

 

Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին եւ Հովհաննես Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,

 

Արթուր Մելքոնյանին եւ Թաթուլ Թամրազյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,

 

Արամ Մանուկյանին եւ Հովհաննես Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

 

Տիգրան Մանուկյանին եւ Արթուր Սողոմոնյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,

 

Գառնիկ Հովակիմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,

 

Տիգրան Սարգսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,

 

Արամ Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով,

 

Մանվել Աթոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 35-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով

 

Վարդգես Գեւորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի եւ 365-րդ հոդվածների 1-ին մասերով:

 

Վարույթն իրականացնող մարմինը վերը նշված մեղադրյալների նկատմամբ քրեական գործն անջատել եւ մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` այդ մասին հաղորդել  է մեղադրյալներին, պաշտպաններին, դատավարության մյուս մասնակիցներին:

 

Քրեական գործով մյուս մեղադրյալների եւ կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին