Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ «արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացած նախարարություն է, որից ակնկալվում է ժամանակակից եւ խելացի կառավարում»:
ԱԻՆ կատարած այցի ընթացքում վարչապետը հեռանկարային է համարել նախարար Դավիթ Տոնոյանի կողմից վերջերս կառավարություն ներկայացրած հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը:
«Մենք այդ ուղղությամբ համարձակ պետք է գնանք, որովհետեւ համեմատական վիճակագրությամբ հրթիռային հակակարկտային համակարգի եւ այսօրվա գործող համակարգի միջեւ սար ու ձորի տարբերություն է: Անկախ նրանից, թե դա ինչ ֆինանսական կարողություններ է պահանջում՝ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ մենք գյուղատնտեսության մեջ կարող ենք ստանալ, անհամեմատելի է: Այդ առումով պիլոտային ծրագիրն անելու ենք եւ դրանից հետո համապատասխան գումարներ՝ 10-12 մլն դոլար էր նախնական ներկայացված, միանշանակ հատկացնելու ենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարությանը ղեկավարը կոչ է արել բացառել առանց ԱԻՆ-ի հետ համաձայնության հակակարկտային կայանների տեղադրումը:
«Մենք ունենք հակակարկտային համակարգ, որի էֆեկտը կրիտիկական դեպքերում, ձեր գնահատմամբ, 10 տոկոս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում: Մենք ակնկալում ենք ձեզնից շատ կոշտ կանոնակարգում»,- ասել է վարչապետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: