ՊՆ ներկայացուցիչները Մինսկում հանդիպումներ կունենան - Mediamax.am

10829 դիտում

ՊՆ ներկայացուցիչները Մինսկում հանդիպումներ կունենան


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 21-23-ը Մինսկում մասնակցում է Հայաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքային հանդիպմանը:

ՊՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն կապիտալ շինարարության պլանավորման, կազմակերպման եւ իրականացման գործընթացները, զորքերի բնակավորման սկզբունքները, զորանոցային բնակելի ֆոնդերի գրանցման ու շենք-շինությունների հաշվառման կարգը, երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված այլ հարցեր:

 

ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբն էլ հունիսի 20-22-ը Բելառուսում մասնակցում է զինված ուժերի գործունեության իրավական ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը:

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին