Ավարտվել են ՊՆ նոր ծրագրերի համայնքային քննարկումները - Mediamax.am

24365 դիտում

Ավարտվել են ՊՆ նոր ծրագրերի համայնքային քննարկումները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 4-ին Երեւանում ամփոփվել են «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված՝ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված քննարկումների շրջանակում հասարակական կազմակերպության անդամները եղել են հանրապետության մարզկենտրոններում, հանդիպել տեղի բնակչության հետ եւ ներկայացրել  ծրագրերը, դրանց պայմանները, ընձեռվող հնարավորություններն ու առավելությունները:

 

Երեւանում կայացած ամփոփիչ քննարկմանը մասնակցել է նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա ծանոթացել է ծրագրերի վերաբերյալ տեսակետներին եւ կարծիքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:

 

Շնորհակալություն հայտնելով Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչներին իրականացված աշխատանքի համար, Վիգեն Սարգսյանը կարեւորել է նման քննարկումների դերը։

 

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համայնքային քննարկումների ընթացքում բարձրաձայնված առաջարկություններն ու կարծիքները կուսումնասիրվեն եւ հաշվի կառնվեն՝ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին