Հրամանատարական հավաքները շարունակվում են - Mediamax.am

17223 դիտում

Հրամանատարական հավաքները շարունակվում են


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 18-22-ը 5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների ու տեղակալների հավաքներ:

ՊՆ-ում նշել են, որ ուսումնական պարապմունքների ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվել բոլոր օղակների հրամանատարների դերակատարության, ինքնակրթության, ինչպես նաեւ մասնագիտական որակների բարձրացման հարցերին:

 

Ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն ամրապնդվել են գործնական պարապմունքների ընթացքում: 

 

Ամփոփելով հրամանատարական հավաքների արդյունքները` զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շեշտել է պատրաստված հրամանատարի դերը զինված ուժերի զարգացման եւ մարտի վարման գործում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին