Ապրիլի 9-ից Երեւանում կգործարկվեն նոր արագաչափեր - Mediamax.am

6114 դիտում

Ապրիլի 9-ից Երեւանում կգործարկվեն նոր արագաչափեր


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 9-ից Երեւանում կգործարկվեն նոր արագաչափեր, տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Այսօրվանից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

 

- Ռոստովյան փողոց (թիվ 58 տան հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 

- Նոր Արեշ 50 փողոց (թիվ 50 եւ 44 փողոցների խաչմերուկի հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 

- Մահարու փողոց (թիվ 40 տան հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին