Հակառակորդի զորքերի տեղաշարժը չի դադարել, ասել է Վ.Սարգսյանը - Mediamax.am

4999 դիտում

Հակառակորդի զորքերի տեղաշարժը չի դադարել, ասել է Վ.Սարգսյանը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Ապրիլի 27-ին կենտրոնում ապաքինվող երիտասարդների եւ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ կայացած հանդիպմանը Վիգեն Սարգսյանն անդրադարձել է երեւանյան երթերին ու հավաքներին, խոսել է օրեր առաջ երթերին զինծառայողների միանալու հանգամանքին՝ այն համարելով անթույլատրելի քայլ։

 

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը։ Նա արձանագրել է, որ հակառակորդի զորքերի տեղաշարժը ու կուտակումները չեն դադարել, նշելով, որ դրանք շահարկողները չեն պատկերացնում հնարավոր վտանգները։

 

Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերն ամեն րոպե հետեւում են հակառակորդին ու պատրաստ են դիմակայել ցանկացած ոտնձգության։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին