ՀՀ սահմանը խախտած Բանգլադեշի 6 քաղաքացիները կալանավորվել են - Mediamax.am

3658 դիտում

ՀՀ սահմանը խախտած Բանգլադեշի 6 քաղաքացիները կալանավորվել են


Լուսանկարը` ԱԱԾ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալված անձիք Բանգլադեշի քաղաքացիներ են:

ՀՀ սահմանը խախտելու փորձի ժամանակ 6 անձ է ձերբակալվել

Քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018թ. մայիսի 8-ին՝ կեսգիշերն անց, Բանգլադեշի 6 քաղաքացիներ ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքի հարակից հատվածով հատել են հայ-ադրբեջանական (Նախիջեւան) սահմանը,  որից հետո բռնվել են հերթապահություն իրականացնող ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից:

 

Նշված անձինք ցուցմունքներ տալով հայտարարել են, որ աշխատանք գտնելու նպատակով մտադիր են եղել Իրանի տարածքով անցնել Թուրքիա, սակայն մոլորվելով պատահաբար հայտնվել են Հայաստանում:

 

Բանգլադեշի 6 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը») հատկանիշներով, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

 

Կատարվում է նախաքննություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին