Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչվածների հետ - Mediamax.am

4477 դիտում

Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչվածների հետ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Արցախի զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։

«Նախարարը զինծառայողների եւ նրանց հրամանատարների հետ քննարկել է ծրագրի արդյունավետության եւ շարունակականության խնդիրները, լսել նրանց հարցերը։ Դավիթ Տոնոյանն ասել է, որ «Ես եմ»-ը կարեւոր ծրագիր է Զինված ուժերի համար», - հաղորդել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Դավիթ Տոնոյանին ուղեկցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը եւ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին