ՃՈ. Համաներումը կթեթեւացնի քաղաքացիների սոցիալական բեռը - Mediamax.am

4062 դիտում

ՃՈ. Համաներումը կթեթեւացնի քաղաքացիների սոցիալական բեռը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն այսօր ասել է, որ 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված 13,7 մլրդ դրամի վարչական ակտերի համաներման առաջարկի նպատակն է «թեթեւացնել քաղաքացիների սոցիալական բեռը»։

ՃՈ պաշտոնյան հույս է հայտնել, որ վարչական պատասխանատվության մեղմացմանն ուղղված քայլերը բացասական ազդեցություն չեն ունենա երթեւեկության անվտանգության ապահովման մակարդակի վրա։

 

«Երթեւեկության բոլոր մասնակիցները հնարավորություն են ստանում ապացուցելու, որ վերջին տարիների ընթացքում մեր մեջ ձեւավորվել է ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման մշակույթը, եւ շատ դեպքերում այլեւս անհրաժեշտություն չկա հարկադրանքի տարրեր պարունակող միջոցների կիրառումը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Խաչատրյանը։

 

Նա ընդգծել է, որ «եթե պրակտիկան ցույց տա՝ այս քայլը բացասական ազդեցություն է ունենում երթեւեկության անվտանգության ապահովման մակարդակի վրա, բնականաբար, կփոփոխվի վարչարարությունը եւ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»։

 

«Ճանապարհային երթեւեկության ոլորտի քաղաքականությունը քարացած եւ հավերժական չէ, եւ դրա արդյունավետությունը գնահատվում է հասարակական պրակտիկայով»,- ասել է Արմեն Խաչատրյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին