Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին եւ Ստեֆան Վիսկոնտիին:
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է շփման գոտում իրավիճակի ապակայունացման գործողությունները, մասնավորապես՝ դիպուկահար կրակը, հանգեցնելով նոր զոհերի:
Անդրադարձ է կատարվել նաեւ վերջին շրջանում Նախիջեւանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիրքերի տեղաշարժին:
Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը՝ փոխվստահության ամրապնդման համակողմանի միջոցների ներդրմամբ:
Նախարարը նշել է, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետեւում են իրավիճակին եւ վերահսկում ցանկացած շարժ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: