Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր ծրագիր ունի - Mediamax.am

4138 դիտում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր ծրագիր ունի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 14-ին կայացած զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվել է նոր ծրագիր:

Այն ենթադրում է, որ եթե զինծառայողը հայրենիքի պաշտպանության ժամանակ ստացել է հաշմանդամություն, ապա նախքան իրավական ընթացակարգով հաշմանդամության կարգը որոշելը եւ հատուցում տրամադրելը, զինծառայողը յուրաքանչյուր ամիս կստանա 100.000 դրամ՝ որոշակի ծախսեր հոգալու համար: 

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն ս.թ. մարտից առ այսօր իրականացված հատուցումների եւ նվիրաբերությունների վերաբերյալ:

 

Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 11 դեպքերի հատուցում, որոնցից 9-ը զոհված, իսկ 2-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս պահի դրությամբ հավաքագրված գումարն արդեն հատել է 9 մլրդ, իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 523 մլն դրամը: Ծրագիրը հաջողությամբ  շարունակում է գործել՝ հանրության առջեւ հաշվետու լինելու եւ բացառիկ թափանցիկության սկզբունքով: Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է նաեւ հիմնադրամին նվիրաբերություններ կատարելու նոր եղանակները, որոնք ստացել են  «Ի հիշատակ» եւ «Ի պատիվ» պայմանական անվանումները: Այս ձեւով նվիրաբերություններ կատարելու կարգը եւ մանրամասները ներկայացված են հիմնադրամի www.1000plus.am կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին