Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիբանանի եւ Հունաստանի դեսպաններին - Mediamax.am

2565 դիտում

Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիբանանի եւ Հունաստանի դեսպաններին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը, ինչը նոր հնարավորություն կընձեռի պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման համար:

 

Դեսպանն էլ նշել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու լիբանանյան կողմի պատրաստակամության մասին:

 

Նախարարը հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլայի եւ ռազմական կցորդ Սիմայակիս Դիմոսթենիսի հետ:

 

Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության նորացված միջպետական համաձայնագրի նախագծի դրույթներին եւ դրա ստորագրումից հետո ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հեռանկարներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին