Հայտարարվել է մրցույթ գիտական ներուժ ունեցող զորակոչիկների համար - Mediamax.am

9469 դիտում

Հայտարարվել է մրցույթ գիտական ներուժ ունեցող զորակոչիկների համար


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի  ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետեւյալ մասնագիտություններով.

 

ա. ֆիզիկա եւ ռադիոֆիզիկա,

բ. օպտոէլեկտրոնիկա եւ ռադիոէլեկտրոնիկա,

գ. նյութաբանություն եւ քիմիա,

դ. կառավարման համակարգեր եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ,

ե. ռոբոտիկա եւ ԱԹՍ,

զ. մեքենաշինություն եւ սարքաշինություն:

 

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ ս.թ. հունիսի 30-ը կարող են գրանցվել http://rapk.mil.am հղումով:

 

Մրցույթը կանցկացվի 3 փուլով.

 

1-ին փուլ` 07.07.2018թ., ժ. 11:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում (Տերյան փողոց, 105 շենք),

 

2-րդ փուլ` 13.07.2018թ., ժ. 11:00-ին, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փողոց, 3 շենք),

 

3-րդ փուլ` 18.07.2018թ., ժ. 11:00-ին, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փողոց, 3 շենք):

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 668166 հեռախոսահամարով:

 

Մրցույթին ներկայացող զորակոչիկներն իրենց հետ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, իսկ http://rapk.mil.am հղումով գրանցված լինելու դեպքում՝ նաեւ համապատասխան բարձրագույն կրթու¬թյան ավարտական վկայականի պատճեները կամ, եթե առկա չէ ավարտական վկայական, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինվորական ծառայությանը առողջական վիճակի պատճառով պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին