Զորակոչի գործընթացը գտնվելու է խիստ վերահսկողության ներքո - Mediamax.am

5761 դիտում

Զորակոչի գործընթացը գտնվելու է խիստ վերահսկողության ներքո


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ ամառային զորակոչի ամբողջ գործընթացը եւ հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը գտնվելու է խիստ վերահսկողության ներքո:

Նախարարն այդ մասին ասել է հունիսի 25-ին՝ ՊՆ կենտրոնական հավաքակայանում կայացած Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստում:

 

Դավիթ Տոնոյանը կարեւորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության մթնոլորտի ապահովումն ու կոռուպցիոն երեւույթների բացառումը:

 

Նա ընդգծել է, որ համակողմանիորեն ուսումնասիրվելու են բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը, բուժհաստատություններում տրված եզրակացությունները` առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու, միեւնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների եւ քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու, մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին