Քննարկվել են ՊՆ-ի եւ FAST-ի համագործակցության ուղիները - Mediamax.am

7289 դիտում

Քննարկվել են ՊՆ-ի եւ FAST-ի համագործակցության ուղիները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ներկայացվել են հիմնադրամի առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները եւ ծրագրերը:

 

Զրուցակիցները քննարկել են ՊՆ-ի եւ  հիմնադրամի համագործակցության ուղիները, զինված ուժերում նորարարական տեխնոլոգիաների ներդրման եւ զինծառայողների համար կրթական նոր ծրագրերի մշակման հնարավորությունները:

 

FAST-ը մեկ տարեկան է

FAST-ը ստեղծվել է որպես գիտության եւ տեխնոլոգիաների խթանման, նորարարությունների ու վենչուրային կապիտալի համար նպաստավոր միջավայրի ստեղծման եւ կրթության զարգացման հարթակ:

 

Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը եւ գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին