Ճանապարհային ոստիկանությունը հրավիրում է աշխատանքի - Mediamax.am

5429 դիտում

Ճանապարհային ոստիկանությունը հրավիրում է աշխատանքի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ճանապարհային ոստիկանությունը հայտնել է ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոնի համար հայտերի ընդունման մասին:

Ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչեւ 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող եւ ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն` «Իրավագիտություն», «Տրանսպորտային մեքենաշինություն», «Տրանսպորտային համակարգեր», «Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում», «Մեքենաներ եւ սարքավորումներ», «Փոխադրումների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպում եւ կառավարում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում եւ դրանց շահագործում» մասնագիտություններով:

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011-54-67-95 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին