Դավիթ Տոնոյանն այցելել է ՊԲ առաջնագիծ - Mediamax.am

4610 դիտում

Դավիթ Տոնոյանն այցելել է ՊԲ առաջնագիծ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Արցախում է։

Արցախի պաշտպանության նախարարի ուղեկցությամբ նա եղել է հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ներկա գտնվել բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։

 

ՀՀ պաշտպանության նախարարը մատնանշել է այն խնդիրների համալիրը, որի վրա պետք է հատկապես ուշադրություն դարձնել արդեն մեկնարկած նոր ուսումնաշրջանում` շեշտը դնելով գիտելիքների եւ հմտությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների վրա:

 

Դավիթ Տոնոյանն այցելել է նաեւ ՊԲ հյուսիս-արեւելյան առաջնագիծ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, խրախուսել մարտական խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների։

 

Նախարարը ծանոթացել է նաեւ «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի կողմից առաջնագծում իրականացվող ծրագրերին՝ քննարկել դրանց արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցեր՝ եւս մեկ անգամ բարձր գնահատելով այն մեծ աջակցությունը, որ ցուցաբերում է հիմնադրամը` առաջապահ ստորաբաժանումներին տրամադրելով առաջին բուժօգնության անհատական եւ հատուկ մասնագիտական լրակազմեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին