Ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսեւորումներ, ասել է Օսիպյանը - Mediamax.am

6785 դիտում

Ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսեւորումներ, ասել է Օսիպյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի ոստիկանությունում այլեւս չկան կոռուպցիոն դրսեւորումներ։

«Թեպետ չեմ բացառում, որ որեւէ ոստիկան կփորձի ինչ-որ բան անել, բայց վստահեցնում եմ, որ նման դեպքը կդատապարտվի։ Ցավում եմ, որ մեր շարքերում կգտնենք մարդկանց, որոնք ըմբռնումով չեն մոտեցել մեր հայտարարություններին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետը։ 

 

Նա վստահեցրել է, որ «ոստիկանությունը գործելու է է՛լ ավելի թափանցիկ եւ հանրությունն առաջիկայում դրանում կհամոզվի»։

 

Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում ոստիկանության մատուցած ծառայություններին՝ Վալերի Օսիպյանը նշել է, որ «Հայաստանի պատմության մեջ ունենալու ենք բացառիկ ընտրություն»։ 

 

«Պատժվելու են բոլորը՝ ե՛ւ կաշառք տվողը, ե՛ւ կաշառք վերցնողը»,- ասել է նա՝ հավելելով, որ ոստիկանությունը կաշկանդված չի լինելու։

 

Ոստիկանապետը տեղեկացրել է, որ գործընթաց են սկսել՝ ապահովելու ընտրացուցակների ճշգրտությունը։

 

«Փորձում ենք լրացնել բացթողումները։ Կան երեւույթներ, որոնք պետք է իսպառ վերացնենք։ Մոտ 400 հազ. Երեւանի բնակիչ արդեն իսկ ստուգվել է, եւ այդ գործընթացը շարունակական է լինելու»,- հայտնել է Վալերի Օսիպյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին