Երեւանում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ներկայացուցիչները - Mediamax.am

7060 դիտում

Երեւանում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ներկայացուցիչները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 20-24-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի հրավերով Հայաստան են ժամանել ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները:

ՊՆ-ում նշել են, որ խմբի անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը: 

 

Այցի նպատակն է փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելմանը, «թեժ գծի» գործունեության արդիականացմանը, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացմանը, հավասար հնարավորությունների ապահովմանը եւ մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ: 

 

Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության շրջանակի հետագա ընդլայնման եւ զարգացման վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին