Գրիգորյանն ու Օսիպյանն այցելել են սահմանագիծ մեկնած ոստիկաններին - Mediamax.am

8622 դիտում

Գրիգորյանն ու Օսիպյանն այցելել են սահմանագիծ մեկնած ոստիկաններին


Լուսանկարը` Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այցելել են Տավուշի մարզ՝ ծանոթանալու մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին։

«Զինվորական ղեկավարության ուղեկցությամբ եղանք ստորաբաժանումների տեղակայման կետերում, քննարկեցինք ծառայությանն առնչվող մի շարք հարցեր»,-տեղեկացրել է Արմեն Գրիգորյանը:

 

Օգոստոսի 23-ից ոստիկանության զորքերը հայ-ադրբեջանական սահմանին իրականացնում են մարտական հերթապահություն՝ փոխարինելով ժամկետային զինծառայողներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին