Երեւանում հայտնաբերվել է ԱՄՆ կողմից հետախուզվող թուրք ձեռնարկատերը - Mediamax.am

8178 դիտում

Երեւանում հայտնաբերվել է ԱՄՆ կողմից հետախուզվող թուրք ձեռնարկատերը


Քեմալ Օքսուզը
Քեմալ Օքսուզը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի իրավապահներն օգոստոսի 29-ին Երեւանում հայտնաբերել են Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, թուրք Քեւին Օքսուզին, որը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանում հիմնադրել էր ՍՊԸ եւ սկսել գործունեություն:

ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 23-ին Քեւին Օքսուզի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում ԱՄՆ քրեական օրենսգրքի հատկանիշներով, մասնավորապես՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու եւ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեղադրանքներով:

 

Քեւին Օքսուզը թուրքամերիկացիների եւ եվրասիացիների հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպության նախագահն էր: Կազմակերպության նպատակն էր սերտ հարաբերություններ հաստատել թուրքերի եւ ամերիկացիների միջեւ՝ կազմակերպելով ուղեւորություններ դեպի Թուրքիա եւ Ադրբեջան:

 

2013թ. Քեւին Օքսուզն այլ անձանց հետ մի քանի ԱՄՆ կոնգրեսականի էր հրավիրել մասնավոր ուղեւորության դեպի Ադրբեջան եւ Թուրքիա:

 

ԱՄՆ կոնգրեսականների մասնավոր այցերը կանոնակարգվում են Էթիկայի հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ ճանապարհորդությունների մասին կանոնակարգի դրույթների համաձայն: Այս կանոնակարգի համաձայն՝ ուղեւորության հովանավորները պետք է լրացնեն հատուկ ձեւաթղթեր, ինչը կհավաստի ուղեւորության համար ծախսվող ֆինանսավորման աղբյուրները, նաեւ պետք է նշվի վճարումների աղբյուրը եւ փաստացի ծախսերը:

Որպես ճամփորդության ենթադրյալ կազմակերպիչ Քեւին Օքսուզն էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է ձեւաթղթեր, որոնք կեղծել է, եւ նշել, որ կազմակերպությունն ուղղակի կամ անուղղակի որեւէ աղբյուրից ֆինանսական միջոցներ չի ստացել:

 

Պարզվել է, որ Քեւին Օքսուզի ղեկավարած կազմակերպությունը փաստացի չի վճարել բոլոր ծախսերի համար եւ ստացել է ֆինանսավորումներ, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարությանը պատկանող՝ Socar նավթարդյունաբերական ընկերությունից:

 

Պարզվել է նաեւ, որ ԱՄՆ կոնգրեսի 9 անդամներ եւ աշխատակազմի 32 անդամներ ստացել են հարյուր հազարավոր դոլարների արժողության նվերներ:

 

Քեմալ Օքսուզը ներկայացրել է որոշ մանրամասներ:

 

 

Նա ձերբակալված է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին