Վլադիմիր Գասպարյանը նշանակվեց ոստիկանապետ, Ալիկ Սարգսյանը` ՀՀ նախագահի խորհրդական - Mediamax.am

18125 դիտում

Վլադիմիր Գասպարյանը նշանակվեց ոստիկանապետ, Ալիկ Սարգսյանը` ՀՀ նախագահի խորհրդական


Վլադիմիր Գասպարյան
Վլադիմիր Գասպարյան

Լուսանկարը` Photolure

Ալիկ Սարգսյան
Ալիկ Սարգսյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ալիկ Սարգսյանին ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ հրամանագրեր է ստորագրել Վլադիմիր Գասպարյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու եւ նրան ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ նշանակելու մասին:

 

Վլադիմիր Գասպարյանը ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին` Էստոնիայի Հանրապետություն Տալլին քաղաքում:

 

1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1982-1995թթ. ծառայել է ՆԳՆ (Ոստիկանության) համակարգում:

1989թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը:

ՀՀ զինված ուժերում է 1997թ.-ից:

1997թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ:

2001թ. – ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

2010թ. – ՀՀ Նախագահի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

2011թ. – ՀՀ Նախագահի սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

 

Ամուսնացած է, ունի 4 երեխա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին