ՊՆ-ն ու FAST-ը «տաղանդների շրջապտույտ» կստեղծեն - Mediamax.am

11578 դիտում

ՊՆ-ն ու FAST-ը «տաղանդների շրջապտույտ» կստեղծեն


Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը քննարկել են ՊՆ-ի եւ հիմնադրամի համագործակցության ուղիները:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ներկայացվել են զինծառայողների կրթական նոր ծրագրերի համար մշակված դասընթացները, դրանց ներդրման ժամկետներն ու ձեւաչափերը: Կրթական ծրագրերը ներառելու են տվյալագիտության, արհեստական բանականության, կիբերանվտանգության եւ զինված ուժերի համար հեռանկարային կիրառություններ ունեցող այլ ոլորտներ:

 

Դավիթ Տոնոյանն ընդգծել է զինված ուժերում բարձրորակ կրթական ծրագրերի ստեղծման եւ զինծառայողների գիտատեխնիկական հմտությունների զարգացման կարեւորությունը:

 

«Ծրագրերը միտված են միջազգային լավագույն փորձի կիրառությամբ ռազմական եւ քաղաքացիական ոլորտների միջեւ «տաղանդների շրջապտույտ» ստեղծելուն: Վերջինս կնպաստի նաեւ նորարարությունների քաղաքացիական էկոհամակարգի զարգացմանը»,- նշել է Արմեն Օրուջյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին