ՊՆ-ն խորացնում է կապերը Ճապոնայի եւ Չեխիայի հետ - Mediamax.am

4416 դիտում

ՊՆ-ն խորացնում է կապերը Ճապոնայի եւ Չեխիայի հետ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Ճապոնիայի եւ Չեխիայի դեսպաններին ու նորանշանակ ռազմական կցորդներին:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի եւ ռազմական կցորդ Ացուսի Տակացեի (նստավայրը ք.Մոսկվա) հետ հանդիպմանը նշվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ՝ առանձնացվել են ռազմական բժշկության, աղետների հետեւանքների վերացման ժամանակ զինված ուժերի կողմից փրկարար ծառայությանը տրամադրվող աջակցության եւ այլ ուղղություններով փորձի փոխանակումը:

 

Դեսպանն էլ հույս է հայտնել, որ մոտ ապագայում մի շարք ուղղություններով առաջընթաց կարձանագրվի:

 

Չեխիայի դեսպան Պետր Միկսիկայի եւ ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ Իգոր Կանդրաչիի (նստավայրը ք. Թբիլիսի) հետ հանդիպմանը նշվել է համագործակցությունը զարգացնելու չեխական կողմի պատրաստակամությունը:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դեսպանը հույս է հայտնել, որ նոր ռազմական կցորդի նշանակումը նոր թափ կհաղորդի հարաբերություններին:

 

Ռազմական կցորդն էլ պատրաստակամություն է հայտնել նախաձեռնել նոր ուղղություններ, որոնք կարտահայտվեն հայ-չեխական ռազմական համագործակցության 2019թ. ծրագրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին