Դավիթ Տոնոյանը տեսակցել է վիրավոր զինծառայողին - Mediamax.am

3787 դիտում

Դավիթ Տոնոյանը տեսակցել է վիրավոր զինծառայողին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Մուրացանի կենտրոնական հոսպիտալում տեսակցել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող, շարքային Արթուր Գեւորգյանին։

«Արթուրի առողջական վիճակի մասին Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Նրա վիճակը ներկայումս կայուն է»,- տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 

 

Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների եւս։ 

 

Նախարարը ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանի եւ հոսպիտալի պետի հետ քննարկել է հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին