Ամիրյան-Բուզանդ եւ Կողբացի-Աբովյան հատվածներում երթեւեկը կփոխվի - Mediamax.am

2634 դիտում

Ամիրյան-Բուզանդ եւ Կողբացի-Աբովյան հատվածներում երթեւեկը կփոխվի


Եզնիկ Կողբացու փողոց
Եզնիկ Կողբացու փողոց

Լուսանկարը` https://hy.wikipedia.org


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 13-ին Երեւան քաղաքի Ե.Կողբացու ու Ա.Քոչինյան փողոցների Ամիրյան-Բուզանդ եւ Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:

ՀՀ ոստիկանությունը նշել է, որ Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածում երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Կողբացուց դեպի Աբովյան ուղղությամբ (նախկինում հակառակ ուղղությամբ էր), իսկ Քոչինյան-Ամիրյան խաչմերուկում Ա. Քոչինյան փողոցից կթույլատրվի երթեւեկել նաեւ դեպի ձախ՝ դեպի Հանրապետության Հրապարակ (նախկինում ձախն արգելված էր):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին