Զորակոչի հետ կապված բողոքները կքննվեն շաբաթական երկու անգամ - Mediamax.am

643 դիտում

Զորակոչի հետ կապված բողոքները կքննվեն շաբաթական երկու անգամ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: 

 

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում՝ ժամը 11:00-ից: 

 

Առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 26-ին, հետագա նիստերը՝ երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: 

 

Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչեւ ժամը 17:00-ը, ինչպես նաեւ շաբաթ օրերին՝ մինչեւ 14:00-ը:

 

Տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին