Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել սպաների առջեւ - Mediamax.am

2663 դիտում

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել սպաների առջեւ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ՊՆ-ից հաղորդում են, որ «նախարարը բարձրաստիճան սպաներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները եւ սկզբունքային դիրքորոշումը, տարածաշրջանային զարգացումները եւ այն կարեւորագույն ազդակներն ու գործոնները, որոնք կարող են դերակատարություն ունենալ այս հարցում»:

 

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաղաբի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին