Դավիթ Տոնոյանը խոսել է Հայաստան-ԵՄ կապերի ակտիվացումից - Mediamax.am

2069 դիտում

Դավիթ Տոնոյանը խոսել է Հայաստան-ԵՄ կապերի ակտիվացումից


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Հայաստանում Եվրամիության գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստան-ԵՄ հարաբերություններն ակտիվացել են:

Նախարարի խոսքով՝ նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում տարբեր բնագավառներում: 

 

Երկուստեք կարեւորվել է Հայաստանի պետական կառավարման ոլորտի բարեփոխումների եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացների հաստատուն առաջընթացի գործում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, արձանագրվել են պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հեռանկարները: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին