Սեյրան Օհանյանը այցելել է Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական կենտրոն - Mediamax.am

6744 դիտում

Սեյրան Օհանյանը այցելել է Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական կենտրոն


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան, Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական կենտրոն, ինչպես նաեւ խաղաղապահ ինժեներական գումարտակ:

ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջեւ 2002 թվականին կնքված համաձայնագրով ստեղծված ականազերծման կենտրոնը ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 17-ի որոշմամբ ստացել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կարգավիճակ: 

 

Իր գոյության ընթացքում ականազերծման կենտրոնը իրականացրել է ավելի քան 200 հեկտար տարածքի ականազերծում: Կենտրոնում վերապատրաստվել եւ միջազգային որակավորում են ՀՀ զինված ուժերի շուրջ 140 զինծառայողներ, որոնց մի մասը մասնակցել են միջազգային առաքելություններին:

Մեր ընտրանին