116 հայ խաղաղապահներ ուսուցման նպատակով մեկնեցին Գերմանիա - Mediamax.am

6243 դիտում

116 հայ խաղաղապահներ ուսուցման նպատակով մեկնեցին Գերմանիա


Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: 116 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների ստորաբաժանումն այսօր մեկնել է Գերմանիա՝ Ամերիկայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի զինվորականների հետ միասին ուսանելու:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հայկական ստորաբաժանումը կանցնի երեքշաբաթյա ուսուցում եւ Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 4-ին:

 

Գերմանիայում հայ խաղաղապահները կպատրաստվեն իրենց գալիք տեղակայմանը Կոսովոյում` Ուրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում, որտեղ կծառայեն վեցամսյա ռոտացիոն հիմունքներով:

 

Կոսովոյում հայ խաղաղապահները  պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին