ՀՀ հարավում բացվել է գերժամանակակից սպառազինությամբ զինված ՀՕՊ զորամաս - Mediamax.am

4169 դիտում

ՀՀ հարավում բացվել է գերժամանակակից սպառազինությամբ զինված ՀՕՊ զորամաս


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան Հայաստանի հարավում մասնակցել է գերժամանակակից սպառազինությամբ զինված հակաօդային պաշտպանության զորամասի բացման արարողությանը:

Իր ելույթում նախագահը նշել է, որ արցախյան ազատամարտի տարիներին ռազմական գործողություններին մասնակցած անձինք, անշուշտ, հիշում են, որ հայկական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների փայլուն գործողությունների արդյունքում հակառակորդին չի հաջողվել էական վնաս հասցնել հայկական կողմին, իսկ մեր հակաօդային ուժերը կարողացել են զգալի վնաս հասցնել հակառակորդի օդուժին:

 

Հանրապետության ղեկավարի խոսքով, ժամանակակից պայմաններով եւ սպառազինությամբ հագեցած զորամասի բացումը խորհրդանշում է մեր բոլոր զորամասերի ապագան:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին