ՀՀ պաշտպանության նախարար. ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը կիրականացնենք «արտոնյալ պայմաններով» - Mediamax.am

3120 դիտում

ՀՀ պաշտպանության նախարար. ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը կիրականացնենք «արտոնյալ պայմաններով»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրվելիք միջպետական համաձայնագիրը թույլ կտա երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնել «արտոնյալ պայմաններով»:

Ինչպես հայտնում է Մեդիամաքս-ը, Սեյրան Օհանյանն ասել է,որ ՌԴ-ի հետ «մեր ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում, եւ դա հնարավորություն է տվել, որպեսզի մեր միջպետական պայմանագրերում կատարենք որոշ փոփոխություններ»:

 

«Դեռեւս 2003թ. հունվարին ստորագրվել է ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր: Ռազմատեխնիկական ուղղությամբ մեր աշխատանքների բարելավման եւ խորացման ընթացքը թույլ է տվել, որպեսզի մեր պետության ղեկավարների կողմից ցուցում տրվի այդ համագործակցությունը միջկառավարական մակարդակից պետական մակարադակի բարձրացնելու համար: Այժմ նախապատրաստվել եւ քննարկման վերջնական փուլում է գտնվում ՀՀ եւ ՌԴ միջեւ միջպետական համաձայնագրի ստորագրումը»,- ասել է Սեյրան Օհանյանը:  

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնություն է տվել ՌԴ կառավարության առաջարկին` Հայաստանի հետ բանակցություններ վարել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին